News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2002թ. ահաբեկիչների զոհ դարձած ամերիկյան լրագրող Դանիել Փերլի հիշատակը հարգելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգների դեսպանատունը ներկայացրեց «Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմզի ներսում» ֆիլմը: Դենիել Փերլը Ուոլ սթրիթ ջերնըլի լրագրող էր:

Նրա ողբերգական մահվանից հետո Դենիի ընտանիքն ու ընկերները հիմնեցին Դենիել Փերլի անվան հիմնադրամ, որի գործունեությունն ուղղված է ատելության արմատական պատճառների վերացմանը, ատելություն, որը խլեց Դենիելի կյանքը: Հիմնադրամը փորձում է դա անել երաժշտության, ինչպես նաեւ խոսքի միջոցով: Աշխարհի տարբեր երկրներում Միացյալ Նահանգների դեսպանատներն ամեն տարի կազմակերպում են երաժշտական ու այլ մշակութային միջոցառումներ նվիրված Դենիել Փերլի հիշատակին:

«Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմզի ներսում» ֆիլմը ներկյացնում է Նյու Յորք թայմս թերթի խմբագրության ներքին խոհանոցը: Այսօր, երբ տպագիր մամուլը պարտվում է համացանցին՝ որպես նորությունների հիմնական աղբյուր, եւ ողջ աշխարհում լրագրերը կանգնած են կրճատումների ու ստիպողական պարապուրդների առջեւ, «Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմզի ներսում» ֆիլմը ժամանակագրում է լրատվական արդյունաբերության վերափոխումը՝ վերջինիս համար լուրջ հուզումների պահին: Ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես է արարվում խոշոր լրատվական կազմակերպության «ամենօրյա հրաշքը»: Եվ այդ ամենի միջից, իր բոլոր նրբերանգներով, հառնում է լրագրողների պատկերը, որոնք շարունակում են իրենց բացառիկ գործը՝ ավելի ու ավելի դժվարացող հանգամանքներում: Ֆիլմի խորքում ամերիկյան մամուլի մասին մտահոգ անձանց (անկախ Թայմզի ընթեցող լինել-չլինելու հանգամանքից) հուզող այն հրատապ հարցն է, թե ինչ կպատահի, եթե լրատվամիջոցների սրընթաց մոտեցող ապագան ետեւում թողնի փաստերի վրա հիմնված բուն լրագրությունը, որն օգնում է կերպավորել մեր հասարակությունը:

«Գլխավոր էջ. Նյու Յորք Թայմզի ներսում» ֆիլմը ԹՈՒՄՈ կենտրոնում մինչեւ նոյեմբերի 15-ը ընթացող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարում ներառված ֆիլմերից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ