News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Երեւանի Մյասնիկյան պողոտայում  հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի վթարից զոհվելուց հետո Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկու դերասան աշխատանքից ազառվելու դիմում են ներկայացրել: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեցին նաեւ թատրոնից:

Աշխատանքից ազտավելու դիմում է ներկայացրել Երվանդ Ենգիբարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Իրինա Հարությունյանը: Թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դերասանուհին ասել է, թե Երվանդի մահվանից հետո ֆիզիկապես ի վիճակի չէ բեմ դուրս գալու, մանավանդ այն ներկայացումներում, որտեղ խաղում էր երիտասարդը:

Մեր տեղեկություններով՝ դերասանուհին շատ ծանր է տանում Երվանդ Ենգիբարյանի վաղաժամ մահը եւ մտերիմ շրջապատում ասել է, որ չի կարող աշխատել նրա մահից հետո, առանց նրա չի կարող մտնել թատրոն: Նա պատրաստվում է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ պարբերաբար այցելում էր:

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ մեկ այլ դերասան՝ Դավիթ Բաղդասարովը: Թատրոնի տնօրենը նշեց, որ նա իր կամքով դիմում է գրել եւ հեռացել աշխատանքից, սակայն, թե ինչն էր պատճառը, Ֆրեդերիկ Դավթյանը պատասխանեց՝ «no comment»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Դավիթ Բաղդասարովի աշխատանքից ազտավելու դիմումը գրելը կապված է Երվանդ Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությանը տեղի ունեցած միջադեպի հետ, մանրամասները նպատակահարմար չենք գտնում հրապարակել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) եւ տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա վարորդ Երվանդ Ենգիբարյանի դին:

Նշենք, որ նա Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր: 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ