News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում ընթացող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 31-ին,  այցելել են հայ-ադրբեջանական սահման:

Պատվիրակները եղել են Նախիջեւանի հետ սահմանում, տեղում ծանոթացել իրավիճակին: Նրանց հակառակորդի, նրա զբաղեցրած դիրքի, զինվածության եւ թվաքանակի մասին տեղեկություններ են տրվել:

ՀԱՊԿ ԽՎ պատվիրակներին հետաքրքրել են ուժերի հարաբերակցությունը, հակառակորդի կողմից սադրանքները, ոչ կանոնադրական հարաբերությունները, նյութատեխնիկական բազան, սոցիալական պայմանները:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին լրագրողների հետ զրույցում նշել է. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Որպես զինվորական մարդ, ես այս հենակետում ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության ռեժիմում: Ինձ հմար կարեւոր էր նայել զինվորների աչքերին, տեսնել, թե ինչպես են իրենց պահում սպաները: Ես հաճելիորեն զարմացած եմ, որ զինվորներն ու սպաներն արժանապատվորեն տանում են զինծառայության դժվարությունները: Նրանց մարտական ոգին բավական բարձր է»,-ասել է Վիբորնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ