News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի առողջապահության նախարարությունում ատկատներ չկան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, ինչ-որ մեկը խոսել է իրենց նախարարությունում ատկատների մասին, նա արձագանքեց. «Դե ուրեմն այդ ինչ-որ մեկից էլ հարցրեք, թե որտեղ կա ատկատ: Ես խոսում են առողջապահության նախարարության անունից եւ պատասխանատվություն եմ կրում իմ խոսքերի համար»:

Նախարարը նշեց, որ առողջապահության ոլորտում վերջին տարում 3 անգամ ավելացել է օրինական եկամուտը, իսկ դա, նրա կարծիքով, նշանակում է, որ համակարգում նվազել է ստվերային մասը:

«Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը, այդ թվում եւ ես, հավատում է, որ մենք կկարողանայինք ամբողջությամբ չեզոքացնել ստվերը առողջապահության ոլորտում: Ոչ, չենք կարողացել, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամբողջ ոլորտը լինի առանց ստվերային տնտեսության»,-ընդգծեց Դումանյանը:

Նրա կարծիքով՝ ստվերի դեմ արդյունավետ պայքարի համար, սկզբում պետք է հասկանալ, որտեղից եւ ինչպես է այն ստեղծվում: «Դրանք տարբեր բաներ են՝ սկսած հիվանդությունների բուժման գներից, ավարտելով մարդու բնույթից»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի կառավարության նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձրացրել էր երկրի առողջապահության համակարգում ատկատների հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ