News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսացության Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստին քննարկվել է պաշտական ծառայողների աշխատավարձի բարձրացման խնդիրը, բյուջեի  նախագիծը եւ Մաքսային միությանն անդամակցության հարցը: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, կադրային հարցեր եւ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զախարյանի փոփոխության հարցը չի քննարկվել: Խոսելով Մաքսային միության մասին՝ Շարմազանովն ասաց, որ Մինսկի հանդիպումից հետո Մաքսային միության անդամ երկրների նախագահները կողմ են արտահայտվել Հայաստանի միանալուն: «Ավելին` պետք է ասեմ, որ անդամ յուրաքանչյուր երկիր ունի վետոյի իրավունք եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: 

Անդրադառնալով բյուջեի նախագծին՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Այս բյուջեն մեր երազանքների բյուջեն չէ, բայց սա իրատեսական բյուջե է: «Մենք այս բյուջեով բարձրացնում ենք աշխատավարձերը, կենսաթոշակները: Այս բյուջեն իր կառուցվածքով լիարժեք կարելի է համարել սոցիալական բյուջե, որովհետեւ հատկացումների 47 տոկոսը ուղղված է սոցիալական ոլորտին»:

Խոսելով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծի շուրջ առաջացած աղմուկից եւ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է, որ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը հրաժարվեն իրենց աշխատավարձից, Շարմազանովն ասաց. «Ես իրատեսական չեմ համարում, քանի բարձրաստիճան պաշտոնյաները միայն տասը տոկոսն են: Օրենքը տարածվում է շուրջ  270 հազար առայողների վրա, որոնց 90 տոկոսը  ուսուցիչներ են, առողջապահական ոլորտի աշխատողներ են, ուժային կառույցների աշխատողներ են, պայմանագրային զինծառայողներ են, ովքեր օր ու գիշեր ծառայում են մեր երկրին: Բարձրացումը դրական միտում է երկրում աղքատության դեմ պայքարում»:

Նշենք, որ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստը  տեւեց մոտ երեք ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ