News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եգիտոսի իշխանություններն արգելել են նախկին նախագահ Մուհամեդ Մուրսի որդուն, ով հուլիսի 3-ին հեռացվել է բանակի կողմից, լքել երկիրը: Ուսամա Մուրսին ծրագրել էր մեկնել Կահիրեից Մալազիա Ադու-Դաբիի միջով, սակայն Մաքսային ծառայությունը նրան դուրս չի թողել Կահիրեի միջազգային օդանավակայանից:

Ինչպես հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 4-ին սկսվում է դատական գործընթացը Մուհամեդ Մուրսիի  ու ներկայումս արգելված «Մահմեդական եղբայրներ» միավորման 14 անդամների դեմ նախագահական «Ալ-Իթթիհադիա» պալատի մոտ ցուցարարների սպանության գործով անցյալ տարվա վերջին: Նախկին նախագահի որդին հայտնել է, որ ոչ մի կապ չունի տվյալ դատական գործընթացի հետ, իսկ Մալազիայում պետք է մասնակցեր կրթական սեմինարների:

Սպասվում է, որ Մուրսին, ինչպես իրեն նախորդող Հոսնի Մուբարաքը, ուղղաթիռով կներկայացվի դատարանի դահլիճ, սակայն կան տվյալներ, որ անվտանգության նկատառումներով նախկին նախագահը դատական գործընթացի սկզբում ներկա չի լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ