News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են 2013-2017թթ. գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում  համագործակցության մասին: Երեւանում կայացել է հայ-ուկրաինական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կողմերը տվյալներ են փոխանակել Հայաստանի եւ Ուկրաինայի գիտատեխնիկական եւ ինովացիոն ոլորտի վիճակի եւ հիմնական ուղղությունների մասին:

Ուկրաինայի Գիտության, ինովացիաների եւ ինֆորմատիզացիայի պետական գործակալությունը եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում 2013-2017թթ.  համագործակցության ծրագիր են ստորագրել: 

Նոր ծրագիրը նախատեսում է համատեղ նախագծերի իրականացում, գիտնականների փոխանակում, համատեղ սեմինարների եւ կոնֆերանսների կազմակերպում եւ գիտական գործունեության հետ կապված համագործակցության այլ տեսակներ:

Գիտական ոլորտում համագործակցությանը վերաբերող եւս մեկ հանդիպում տեղի կունենա 2014թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ