News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում  կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները:

Սա նման համաժողովի անցկացման առաջին փորձն է, եւ կազմակերպիչները լիահույս են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ եկամտի աղբյուրներ: Համաժողովին կմասնակցի նաեւ ԵԱՀԿ  հրավիրված փորձագետը, ով Սյունիքի մարզի համար մշակելու է տնտեսական զարգացման փորձնական մոդելի տեխնիկական բնութագիրը: Հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ներդրողներ: Դեսպանը նաեւ փոխվարչապետին հրավիրել է մասնակցել համաժողովի բացմանը:

Ա. Գեւորգյանը  ողջունելի է համարել նախաձեռնությունը`առաջարկելով   զարգացման մոդելի մշակման աշխատանքներում  ներգրավել նաեւ շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ դիտարկել օրինակելի մոդել մշակելու տարբերակը, որը հնարավոր կլինի նաեւ հիմք ընդունել բոլոր մարզերի համար:

Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել մասնակցել համաժողովի աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ