News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցությունն այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտահերթ նիստ է հրավիրել եւ քննարկել խորհրդարանական միջազգային կազմակերպություններում ԱԺ պատվիրակություններում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչների հարցը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նիստին մասնակցել են խմբակցության բոլոր անդամները, այդ թվում՝ վերջին շրջանում խմբակցության նիստերին չմասնակցող Նիկոլ Փաշինյանը, միայն Հրանտ Բագրատյանը ներկա չի եղել, նա բացակայում է Հայաստանից; Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ որոշել են որեւէ փոփոխություն չանել եւ միջազգային պատվիրակություններում ներկայանալ նույն կազմով։ Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, ապա նրա հետ էլեկտրոնային փոսոտվ կապ են հաստատել եւ նույն կազմով ներկայանալու հարցի շուրջ նրա կողմից եւս համաձայնություն ստանալու դեպքում իրենց ներկայացուցիչներին կներկայացնեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ