News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների, մարտահրավերների եւ դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ միջազգային հանրային կարծիքի համար մղվող պայքարի մասին խոսելիս հաճախ են մտահոգություններն ու շահարկումները, որ Հայաստանը զիջում տեղեկատվական պատերազմում, եւ դրա հիմնական պատճառը մեր հիմնական հակառակորդի կողմից մեծ գումարներ գործի դնելն է:

Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչի մասին վկայում են հակառակորդի կողմից իրականացվող գործունեության եւ դրա տրվող հակազդեցության արդյունքում արձանագրված հաջողությունների մասին տվյալները: Օրինակ, ըստ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի պաշտոնական կայքի՝ Ադրբեջանն ինչպես պետական ապարատի տարբեր կառույցների՝ նախագահի աշխատակազմ, Կենտրոնական բանկ, այնպես էլ ԱՄՆ-ում իր դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հասարակական կազմակերպությունների միջոցով տարեկան շուրջ 6 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել ամերիկյան 11 լոբիստական կազմակերպությունների՝ փորձելով միջազգային տեղեկատվական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող ամերիկյան հարթակում ստեղծել Ադրբեջանի դրական կերպարը: Այդ ընկերությունների թվին են դասվում այնպիսի հսկաներ, ինչպիսին են Livingston Group-ը, Podesta Group-ն, Fabiani & Company-ն եւ այլն: Եվ սա միայն հրապարակված տվյալներն են, քանի որ հանրությանը հասանելի չեն Ամերիկայում ադրբեջանական հիմնական լոբբիստական կազմակերպության՝ US Azeris Network-ի բյուջետային հաշվետվությունը:

Ադրբեջանի նման առատաձեռնությանը եւ վարձված կազմակերպությունների պրոֆեսիոնալ գործունեությունը, իրատեսորեն, ստեղծում է բավականին բարդ եւ լարված իրավիճակ: Այնուամենայնիվ, դրան բավականին արդյունավետ հակազդում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունն՝ ամերիկահայ մի շարք ակտիվիստների՝ Հայ դատի հանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ միասին, որոնց հաջողվում է իրենց գործունեությամբ չեզոքացնել հակահայկական ցանկացած նախաձեռնություն եւ ավելին՝ էական ձեռքբերումներ ունենալ:

Ադրբեջանցիների կողմից ձեռնարկված ցանկացած քայլի ձախողման եւ համապատասխան հակահարվածի օրինակները բազմաթիվ են: Իսկ ամերիկյան առաջատար մամուլում Ադրբեջանի մասին մշտապես տպագրվող հյութերը կարդալիս առավել հստակ համոզմունք է ստեղծվում, որ այս քարոզչական պատերազմում, այնուամենայնիվ, գումարային գործոնը երկրորդական է:  Եվ եթե նավթադոլարները սպառվող եւ ոչ վերականգնվող ռեսուրս են, ապա մեր դիվանագետների եւ լոբբիստների պրոֆեսիոնալիզմը եւ հայրենասիրությունն անսպառ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ