News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Հայաստանը հիդրոէներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացման երեք համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրերը ստորագրվել են Թեհրանում՝ Իրանի եւ Հայաստանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանի եւ Համիդ Չիթչյանի կողմից:

Press TV-ն հայտնում է, որ նախարարները քննարկել են փոխադարձ համագործակցության հարցեր:

Համիդ Չիթչյանը ընդգծել է  էներգետիկայի ոլորտում Իրանի եւ Հայաստանի համագործակցության բարձր մակարդակը եւ հայտնել, որ նոր համաձայնագրերը վերաբերում են բնական գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակմանը, Արաքս գետի վրա նոր ՀԷԿ-ի կառուցմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի հետագա փոխանակմանը:

ԻԻՀ էներգետիկայի նախարարը տեղեկացրել, որ քննարկվել է  նաեւ Իրանից Ռուսաստան էլեկտրաէներգիայի արտահանման հարցը:

Նրա խոսքով՝ գոյություն ունեցող  համաձայնագրերի հիմքով Իրանը Ռուսաստան էլեկտրաէներգիա կարտահանի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջով:

Արմեն Մովսիսյանը նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ  բանակցությունների հիմնական թեման Իրանից գազի ներկրման ավելացումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ