News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցումը գլխավոր հարցն է, որը կարող է հանգուցալուծել Հայաստանի տրանսպորտային շրջափակումը: Այս մասին նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի կողմից հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնային ժողովի ֆեդերացիայի խորհրդի բնական մենաշնորհների հարցերով կոմիտեի նախագահ Նիկոլայ Ռիժկովը: 

«Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա առաջնահերթ ազդում է շրջափակումը, որը շարունակվում է արդեն 20 տարի: Շատ բեռնափոխադրումներ կատարվում են Վրաստանի տարածքով, սակայն այնտեղ փոխադրման վճարները հիմնովին ավելացնում են», - նշելէ Ռիժկովը:

Նրա խոսքով՝ Մաքսային միությունը կնպաստի երկաթուղային հաղորդակցման վերականգնմանը, եւ եթե դա կատարվի, իրավիճակը սկզբունքորեն կփոխվի: «Օրինակ, մասնագետների հաշվարկով, Կուբանի հացահատկի ներկրման դեպքում մեկ տոննայում կարելի է տնտեսել 23 դոլար»:

Նիկոլայ Ռիժկովը դժվարացել է տալ այն հարցի պատասխանը, թե որքան կարժենա 80 կմ-անոց երկաթգծի վերականգնումը, քանի որ դրա շատ հատվածներ ականապատ են, կամուրջը՝ փլված:

«Որքան էլ որ արժենա, դա պետք է արվի: Արժեքը բարդ, բայց երկրորդական հարց է, գլխավորը վերականգնման վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելն է: Այս հարցում Վրաստանը կոշտ դիրքորոշում ունի եւ չի թողնում վերականգնել իր տարածքով անցնող երկաթուղին»:

Ռիժկովի խոսքով՝ փոխզիջման հասնելու համար Հայաստանը եւս պետք է բանակցի Վրաստանի հետ, քանի որ Թբիլիսիի հետ ավելի լավ հարաբերություններ ունի:

Նշենք, վերջին տարվա ընթացքում Վրաստանի նոր իշխանությունները քանիցս հայտարարել էին Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ  բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:

Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները Մոսկվայի արձագանքին չէին արժանացել, իսկ աբխազ որոշ պաշտոնյաներ իրենց բացասական վերաբերմունքն էին արտահայտել տվյալ հարցի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ