News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամեն ինչ սկսվեց 1938թ.-ին վառելիքի պոմպից ու առողջ գործնական մղումից: Ֆրեդ Ջաֆարյանը, ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Հեյվրիլ քաղաքում ծնված առաջին հայ ամերիկացին Ռիվեր-Սթրիթում վարձակալեց ավտոպահեստամասերի կենտորնը: Նա ու իր կին Էլիսը, ով աշխատում էր հարեւանությամբ գտնվող կոշիկի գործարանում, հիմնեցին ավտոմոբիլային դինաստիա, որն արդեն 75 տարի շարունակում է գոյություն ունենալ:

Ինչպես գրում է «The Armenian Weekly»-ին, այսօր բիզնեսը համարվում է Նոր Անգլիանում «Volvo-Toyota»-ի ամենահին ներկայացչությունը, որը տարեկան տասնյակ հազարավոր դոլլարներ է նվիրաբերում իր համայնքաին: «Մենք պարտական են տատիկին ու պապիկին, ինչպես նաեւ ծնողներին: Նրանք ամուր հիմքեր են դրել»,- ասել է ընկերության նախագահ Գարի Ջաֆարյանը: Քաղաքապետ Ջեյմս Ֆյորենտինի խոսքով՝ քաղաքն այս իրադարձությունը տոնել է ընտանեկան մթնոլորտում՝ բազմաթիվ շնորհավորանքներով այցելուների կողմից:

Ավտոմոբիլային դինաստիայի հիմնադիրներ Ֆրեդն ու Էլիսը վերջնական արդյունքում բիզնեսը փոխանցել են իրենց որդուն՝ Ռիչարդին, ով զարգացրել է այն, հետո փոխանցել իր երեք որդիներին՝ Գարիին, Մարկինու Փոլին: Գարիի որդի Գեվինն այժմ ղեկավարում է «Volvo» ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ