News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Reuters գործակալության թղթակից Մարի-Լուիզ Գյումուշյանի հոդվածը, որը հրապարակվել է Reuters –ի կայքում:

Պատմության կնիքը կրող, լեռներով շրջապատված, Հայաստանի մայրաքաղաք Երեւանն առաջարկում է կենսուրախ սրճարաններ, աղմկալի տոնավաճառներ հանգստյան օրերին, ցնցող բնանկարներ ու հարուստ կրոնական ժառանգություն՝ լինելով աշխարհում ամենաառաջիններից մեկը բնակեցված հնագույն քաղաքներից մեկը:

Ք.ա. 782թ.-ին հիմնված քաղաքը մոտ 1,1 մլն բնակչությամբ գտնվում է Արարատ լեռան ստվերում, որը գտնվում է անմիջապես Թուրքիայի եհտ սահմանի կողմում: Լեռը իր հատուկ տեղն ունի Հայաստանի գերբի վրա:

Երեւանում խորհրդային շրջանի շենքերը համադրվում են Հյուսիսային պողոտայի եւ մյուս փողոցների նոր բազմաբնակարան շենքերի, դիզայներական խանութների ու սրճարանների հետ:

Քարի դարից մինչեւ մեր օրերն ընդգրկող հավաքածուով Հայաստանի Պատմության պետական թանգարանը Հանրապետության Հրապարակում հենց այն վայրն է, որտեղից պետք է սկսլ երկրի ուսումնասիրումը: Տարբեր ժամանակաշրջանների պատմական փաստերն իրենցից ներկայացնում են հագուստներ, ոսկերչական ապրանքներ, կարասներ ու փայտե անիվներ, սակայն ուշադրության է արժանի աշխարհում հնագույն կաշվե կոշիկը, որը 2008թ.-ին հայտնաբերվեց Վայոց Ձորի հարավարեւելյան հատվածի քարանձավներից մեկում: Ք.ա. 3500թ.-ին թվագրվող, 37 չափի աջ ոտքի համար կոշիկը 1000 տարով մեծ է, քան Եգպիտոսում Գիզեյի մեծ բուրգը:

Հայաստանը լի է պատմությամբ, որը կենտրոնացած է Երեւանի շուրջ, սակայն գյուղական միջավայրը կրոնական տեսարժան վայրերի վիրտուալ թանգարան է: Հայաստանը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն մեր թվարկության 301թ.-ին՝ մոտ տաս տարի առաջ, քան Հռոմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ