News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայկական ատոմակայանի աշխատած վառելիքի չոր պահեստարանը կշահագործվի մինչեւ 2020 թվականը: Կառավարության միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՀՀ Պետատոմհսկողությունը  2000 թվականի օգոստոսի 1-ին  Հայկական ԱԷԿ-ին տվել է աշխատած վառելիքի չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, հաղորդում է «ԷկոԼուրը»:

NUHOMS-56 տիպի աշխատած վառելիքի չոր պահեստարանը գտնվում է Հայկական ԱԷԿ-ի հրապարակում:  Ըստ պաշտոնական աղբյուրի` պահեստարանը բաղկացած է 616 ջերմանջատիչ հավաքվածքների պահեստավորման համար նախատեսված 11 հորիզոնական մոդուլներից: 2005 թվականին  ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության առաջարկությամբ որոշում է ընդունել ընդարձակել պահեստարանը, որը հնարավորություն կտա պահեստավորել 1890 հատ ջերմանջատիչ հավաքվածք՝ առնվազն 50 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ