News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնում պաշտոնապես ներկայացվել է նորացված Nissan Qashqai ամենագնացը։

Նախորդի համեմատ նոր Nissan Qashqai-ը մի քիչ «մեծացել» է. Այն 49 մմ-ով երկարել եւ 20 մմ-ով լայնացել է։ Սակայն բարձրությունը իջել է 15 մմ-ով։

Չնայած դրան, սրահի բարձրությունը, ըստ արտադրողի, ավելացել է 10 մմ-ով։

20 լիտրով ավելացել է բեռնախցիկի ծավալը՝ մինչեւ 430 լիտր։

Ամենագնացում ավելացել է բենզինով տուրբինային շարժիչը՝ 1,2 լիտր ծավալով։

Հետաքրքիր է, որ տուրբոշարժիչը բազային կոմպլեկտավորման տարր է դարձել։ Այս քառացիլինդր բենզաշարժիչը ընդունակ է մինչեւ 115 ձիաուժ զարգացնել, հայտնում է  spbdnevnik.ru-ն։

Դիզելային շարժիչները կլինեն 1,5 եւ 1,6 լ ծավալով եւ համապատասխանաբար 110 եւ 130 ձիաուժ հզորությամբ։

Qashqai-ի մեծ ծավալով արտադրությունը կսկսվի տարեվերջին Անգլիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ