News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Դուբայում միջազգային International Motor Show ցուցահանդեսի անցկացման ժամանակ առաջին անգամ կազմակերպվել է ավտոմեքենաների շքերթ: Կազմակերպիչների գնահատմամբ՝ շքերթին մասնակցած մեքենաների ընդհանուր արժեքը կազմել է 136 միլիոն դոլար:

Քաղաքի փողոցներվ անցել են մոտ 500 ավտոմեքենաներ: Շքերթը գլխավորել է շքեղ ոստիկանական ավտոմեքենան:

Dubai International Motor Show միջազգային ցուցահանդեսին ընդհանուր առմամբ ներկայացվել են ավելի քան 600 ավտոմեքենա: Ավանդաբար խոշորագույն արտադրողները ներկայացնում են օրիգինալ ու շքեղ ավտոմեքենաներ, որոնք կարող են բավարարել Պարսից ծոցի երկրներից հարուստ հաճախորդների ճաշակը:

ԱԷՄ-ից երեք եղբայրներ ներկայացրել են իրենց նախագիծը՝ Devel Sixteen մակնիշի ավտոմեքենան, որն ամենաարագն է աշխարհում: Արտադրողները վստահեցնում են, որ այս մեքենան կարող է զարգացնել ժամում 560 կմ արագություն: Ընդ որում 100 կմ/ժ արագությունը նա զարգացնում է 1,6 վայրկյանում: Շարժիչի հզորությունը կազմում է 5000 ձիաուժ: Ավտոմեքենան ամբողջությամբ արտադրվում է Դուբայում, միայն շարժիչն է հավաքվում ԱՄՆ-ում: Գինը կազմում է 1,5 միիոն ամերիկյան դոլար: Արտադրողները խոստովանում են, տարեկան շուկա կարող են դուրս հանել վեցից ոչ ավել ավտոմեքենա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տեղի բնակչության հետաքրքրությունն է հարուցել կորեական KIA-ի մոդելներից մեկը. այն պատված է նյութով, ինչը դժվարությամբ է տարբերվում սովորական մաշկից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ