News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից ստամբուլահայ Հայկո Ջեփքինը հետաքրքրիր պատասխան է տվել կրագրողի այն հարցին, թե ինչ կդառնար, եթե երգիչ չդառնար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ժամանցային մի ամսագրի հետ զրույցում հայտնի ռոք երգիչ Հայկոն, պատասխանելով, թե ինչ կդառնար, եթե երգիչ չդառնար, ասել է. «Եթե երգիչ չդառնայի, վարձու մարդասպան կդառնայի։ Աշխարհում դրա կարիքն էլ կա»։

Լրագրողի այն հարցին, թե թուրքական փոփ երգերի բառերը հիմնականում փուչ են եւ ոչինչ չասող, Հայկոն նշել է, թե փոփ երաժշտությունը այն տեսակն է, որ չի ստիպում մարդուն մտածել եւ մարդիկ պարտադրված չեն ամեն րոպե մտածել։

«Իսկ ո՞ւմ համար ես երգեր գրում»,-հարցին, Հայկոն պատասխանել է. «Ինձ համար եմ ստեղծում։ Կյանքում ինչ-որ մեկի համար երգ չեմ ստեղծել»։

Նշենք, որ Հայկո Ջեփքինը ծնվել է Ստամբուլում, 1978 թվականի մարտի 11-ին։ Ավարտել է Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանը։ Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից մեկն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ