News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիրը: Որոշումն այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում ընդունվել է միաձայն, կողմ են քվեարկել բոլոր ներկա 108 պատգամավորները: Նշենք, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացումից մեկ ամիս անց:

Ավելի վաղ այս խնդրով ԱԺ-ում լսումների ժամանակ ԱԳՆ Եվրոպայի վարչության ղեկավար Արմեն Լիլոյանը ներկայացրել էր վիզաների դյուրացման համաձայնագրի հիմնական դրույթները՝ հատկապես ընդգծելով քաղաքացիների այն խմբերը, որոնք կարող են օգտվել սահմանված ընթացակարգերից: Մասնավորապես, դյուրացված կարգով Շենգենյան վիզա կստանան պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, ուսանողները, կրթական, ակադեմիական, մշակութային, գիտական, բուժման նպատակով Եվրամիություն այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները եւ այլք: Վիզան անվճար կլինի թոշակառուների, մինչեւ 12 տարեկան երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ուղեկցողների, ուսանողների, հետբուհական կրթությամբ զբաղվող անձանց, լրագրողների եւ այլ խմբերի համար, իսկ մյուսները կվճարեն զգալի զեղչերով:

Լսումների ընթացքում անդրադարձ էր կատարվել նաեւ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի միջեւ փոխկապակցվածությանը: Պարոն Լիլոյանը նշել է, որ համաձայնագրերի վավերացումը եւ արդյունավետ իրականացումը հնարավորություն կտա սկսելու երկխոսություն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Խոսելով ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ արձանագրության մասին՝ Արմեն Լիլոյանը ներկայացրել է մասնակցության հետ կապված հիմնական ընթացակարգերը եւ պայմանները՝ նշելով, որ կառավարությունը դիտարկում է 3-4 առաջնային ոլորտներում ԵՄ ծրագրերին միանալու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ