News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ստամբուլում հասարակության արվեստասերների ուշադրությանն արժանացած Art From Armenia ցուցահանդեսն ավարտվել է։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ վերջին 4 տարում Թուրքիայի կարեւոր մշակութային ցուցահանդեսներից մեկը համարվող Contemporary Istanbul-ի շրջանակներում թուրք արվեստասերներին զարմացնող Art From Armenia-ն դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային կապերն է ամրապնդում։

Նշենք, որ Ստամբուլում նոյեմբերի 7-ից 10-ը տեղի է ունեցել հայ արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը Art From Armenia տաղավարի ներքո։

Թուրքական լրատվամիջոցները նշել են, թե 2010-ից անցկացվող այս ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացրել թուրք ավեստասերների շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ