News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում անցկացվում է լրատվամիջոցների 10-րդ ամենամյա հարավ-կովկասյան կոնֆերանսը: Այն կազմակերպել է ԵԱՀԿ-ն: իջոցառման ժամանակ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները ներկայացնում են իրենց երկրներում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը: Յուրքանչյուր երկրից իրավիճակը ներկայացնում երկու ներկայացուցիչ՝ մեկը պետական, մեկը հասարակական սեկտորի ներկայացուցիչ:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել կոնֆերանսին մասնակցող նոր մեդիայի ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Հայաստանի ու Վրաստանի դեպքում ներկայացվել են վերջին տասը տարիների ընթացքում զարգացման ընդհանուր միտումները եւ երկու դեպքում էլ նշվել է խոսքի ազատության հարցում գրանցած առաջընթացը: ՄԻեւնույն ժամանակ նշվել է լրատվամիջոցների ֆինանսական անկախության խնդիրը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակությանը, ապա նրանց ելույթն ուղեկցվել է սկանդալով: Սկզբում ելույթ է ունեցել պետության շահերի ներկայացուցիչը՝ իրավիճակը բավականին վառ գույներով ներկայացնելով, որից հետո հանրային սեկտորի ներկայացուցիչը քննադատել է իշխանություններին ու լրագրողների հանդեպ կիրառվող բռնությունը:

Ստեղծված թեժ մթնոլորտի եւ սկանդալային արտահայտությունների պատճառով հայկական պատվիրակությունն այդպես էլ հնարավորություն չունեցավ հարցեր ուղղել ադրբեջանական կողմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ