News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղի են ունենում քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներ, որոնք տրամաբանության սահմաններում են: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով, նաեւ սպասումներ կան կապված ՌԴ նախագահի այցի հետ: Մինասյանը, մաժամանակ վստահության հայտնեց, որ հանդիպման ընթացքում մեր երկրին հետաքրքրող բոլոր հարցերը կքննարկվեն եւ հիշեցրեց, որ Հայաստանի եւ ՌԴ-ի հարբերությունները գործընկերային են:

Խոսելով Արարատի քաղաքապետի ընտրությունների մասին՝ հանրապետական պատգամավորն ասաց, որ փոքրիկ քաղաքի ընտրություն էին եւ քաղաքակն մեծ նշանակություն պետք չէր տալ: «Բայց դե, բնականաբար, դժգոհություններ կան: Պետք է ընդունել մի ճշմարտություն, որ մեր քաղաքացիները չեն կարողանում ընդունել պարտությունը: Պետք է գալ այն ճշմարտության, որ պետք է հաղթողի ձեռքը սեղմել»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ