News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ պաշտպանության համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար Աարոն Քամինգսին։

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել երկկողմանի համագործակցության ուղիները եւ հնարավոր նոր ոլորտները։

Նախարար Երիցյանը, շնորհավորելով պարոն Քամինգսին նշանակման կապակցությամբ, ներկայացրել է նախարարության կառուցվածքը եւ գործունեության հիմնական ուղղությունները։ «Մենք արդյունավետ համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ։ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ 911 ծառայության մի խումբ աշխատակիցներ վերապատրաստում են անցել ամերիկյան համապատասխան կառույցներում», - նշել է ԱԻ նախարարը եւ հավելել. «Համոզված եմ, որ մեր համագործակցությունն էլ ավելի կսերտանա` ընդգրկելով նոր ոլորտներ, մասնավորապես` սեսյմիկ պաշտպանություն, հրշեջ-փրկարարական ծառայություն, ճգնաժամային կառավարման կենտրոն եւ այլն»։

Աարոն Քամինգսը, շնորհակալություն հայտնելով հանդիպումը կազմակերպելու համար, ներկայացրել է հետագա համագործակցության իր տեսլականը։ «Համոզված եմ, որ ԱԻՆ-ը կարող է արդյունավետ համագործակցել ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության` FEMA-ի հետ, ինչպես նաեւ շարունակել համագործակցությունը Կանզասի ազգային գվարդիայի հետ», - ավելացրել է Աարոն Քամինգսը։

ԱՄՆ պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավարն այցելել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն եւ 911 ծառայություն, ծանոթացել դրանց տեխնիկական հնարավորություններին եւ աշխատանքային պայմաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ