News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե Թուրքիան ցանկանա մուտք գործել ՄՄ, պետք է դուրս գա Եվրամիության ազատ առեւտրի գոտուց: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազիեւը:

«Ես չեմ բացառում, որ Թուրքիայի համար ավելի շահավետ կլինի մեզ հետ ինտեգրվելը, ինչպես եւ Հունաստանի, Կիպրոսի եւ այլ պետությունների համար, որոնք Եվրոպայում չեն գտնում իրենց տեղը», - ասել է Գլազեւը:

Նա հայտնել է, որ Ղրղըզստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ 2015թ. սկզբին, երբ իր աշխատանքը պետք է սկսի Եվրասիական տնտեսական միությունը:

«Ղրղըզստանի Հանրապետությունն արդեն դիմում ներկայացրել է՝ ՄՄ-ին միանալու ցանկության վերաբերյալ, մինչեւ տարեվերջ կձեւավորվի ՄՄ Ղրղըզստանի ընդգրկվելու գործընթացի ճանապարհային քարտեզը, եւ մենք սպասում ենք, որ ինտեգրման հաջորդ փուլ անցնելու պահին Ղրղըզստանն արդեն ՄՄ-ի կազմում կլինի: Դա կլինի 2015թ. սկզբին», - ասել է  Գլազեւը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ըստ նրա՝ Տաջիկստանը նույնպես շահագրգռված է ՄՄ ընդգրկվելու հարցում եւ սպասում է Ղրղըզստանի ընդգրկվելուն, որպեսզի այդ երկիրն ընդհանուր սահման ունենա ինտեգրացիոն միավորման հետ: Գլազեւը հավելել է, որ «Հայաստանը չի սպասել ՄՄ-ի հետ ընդհանուր սահմանին» եւ արդեն համապատասխան դիմում է ներկայացրել, եւ աշխատանքային խմբի ձեւավորման եւ ճանապարհային քարտեզի նախապատրաստման հարցերը կլուծվեն մինչեւ այս ամսվա վերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ