News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի քաղաքական հայտարարությունը Մինսկի հանդիպման ժամանակ դրվել է գործնական ռելսերի վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Մասնավորապես, հայտարարվեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամացությունը նախապատրաստող աշխատանքային խումբը կստեղծվի նոյեմբերի վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ:

Ավելին` ինչպես նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ԼՂ հիմնախնդիրը չի բարդացնի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, իսկ Թուրքիայի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա:

Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումները ստիպել են մեր որոշ «հարեւաններին» հանդես գալ հին ու նոր նախաձեռնություններով:

Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, որ առաջիկա տարիներին հնարավոր է հայ-թուրքական սահմանի վերաբացումը, եթե հայկական ուժերը դուրս գան ազատագրված տարածքներից:

Կարծում եմ` ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան իր «հեղինակությունն» օգտագործեր` ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորքերը ԼՂՀ  գրավյալ տարածքներից՝ Շահումյանից, Գետաշենից, Մարտունաշենից, Մարտակերտի հյուսիսից, ինչպես նաեւ ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան դադարեցներ Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի օկուպացիան եւ, ի վերջո, գիտակցեր, որ հայերը ապրել են, ապրում են եւ պետք է ապրեն Արցախում այն պարզ պատճառով, որ այն մեր սուրբ հայրենիքի անբաժան մասն է»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ