News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

37-ամյա Լիանա Ս.-ն ամուսնու ընկերուհու անչափահաս դստերը հասցրել է ինքնասպանության փորձի:

Գործի նյութերի համաձայն՝ անչափահաս Աննա Մ.-ի մայրը` Անահիտ Մ.-ն (բոլոր անվանումները փոխված են), 2012 թվականի հունիսին ամուսնության առաջարկ է ստացել ամբաստանյալ Լիանա Ս.-ի ամուսնուց` Արմեն Ա.-ից, տվել է իր համաձայնությունը եւ դստեր եւ Էդգար Ա.-ի հետ միասին ժամանակավոր բնակության են տեղափոխվել այլ բնակարան: Այդ ընթացքում Արմեն Ա.-ի կինը` Լիանա Ս.-ն, ցանկանալով վրեժխնդիր լինել Անահիտ Մ.-ից, սկսել է հանդիպումների ժամանակ, հեռախոսազանգի եւ համացանցի միջոցով պարբերաբար արժանապատվությունը նվաստացնող տեղեկություններ հրապարակել անչափահաս աղջկա եւ նրա մոր վերաբերյալ:

2013 թվականի հունվարից Անահիտ Մ.-ն եւ Արմեն Ա.-ն որոշել են այլեւս վարձակալական հիմունքներով չբնակվել եւ տեղափոխվել Անահիտ Մ.-ի տուն, որտեղ բնակվում է Անահիտի մայրը: Մի քանի օր այդտեղ բնակվելուց հետո Արմենը, պատճառաբանելով, որ իր ծնողները բացակայելու են քաղաքից, տեղափոխվել է ծնողների բնակարան եւ այնտեղ ապրել է իր կնոջ` Լիանա Ս.-ի եւ երկու երեխաների հետ միասին` շարունակելով շփվել Անահիտ Մ.-ի հետ:

Լիանա Ս.-ն շարունակելով պարբերաբար նվաստացնել Աննա Մ.-ի արժանապատվությունը` 2013 թվականի ապրիլի 30-ին «Օդնոկլասսնիկի» կայքի միջոցով արժանապատվությունն նվաստացնող հաղորդագրություններ է ուղարկել անչափահաս Աննայի ընկերներին, այդ կերպ անզգուշությամբ նրան հասցնելով ինքնասպանության փորձի: Աննան նույն օրը, ժամը 19-ի սահմաններում փորձել է ինքնասպան լինել իրենց տանը՝ ձախ նախաբազկի վրա սայրի միջոցով կատարել կտրվածքներ եւ կորցրել գիտակցությունը:

Նրան հայտնաբերել է տատը եւ ցույց տվել անհրաժեշտ բուժօգնություն: Քննելով գործը դատարանը  որոշել է կիրառել ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված համաներում հայտարարելու մասին որոշումը եւ կարճել է Լիանա Ս.-ի վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը: 

Տպել
Ամենաշատ