News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում  եկամտահարկի մասով տարեկան առնվազն 40 – 45 միլիարդ դրամ (100 միլիոն դոլար) չի հաշվվում: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ-ի պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` դա միայն նվազագույն հաշվարկն է:  

«Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` երկրում կա 1 միլիոն 114 հազար աշխատող: Եթե հաշվի չառնենք գյուղատնտեսության ոլորտում 438 հազար զբաղվածներին, որտեղ միջին աշխատավարձը կազմում է  96.4 հազար դրամ, ապա մյուսների միջին աշխատավարձից եկամտահարկը կհավասարվի  314 միլիարդ 270 միլիոն դրամի: Ւսկ 2014թ. նախատեսված գանձումը կազմում է միայն 272 միլիարդ դրամ», – հայտարարել է Ա. Մինասյանը:

Տարբերությունն ավելի կլինի, եթե գումարը հաշվարկվի ոչ թե հարկի  նվազագույն՝ 24.4% դրույքով, այլ իրատեսականով` 26% եւ 36%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ