News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Նա ձերբակալվել է դատական կարգադրիչների գործի շրջանակներում:

Ավելի վաղ Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) եւ 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (նույն արարքը, որը կատարվել է՝ 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) խոշոր չափերով):

Նա կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Գործը քննվում է ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ