News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եթե աշխարհը երեխաները կառավարեին, դրանում չարը քիչ կլիներ: Աս մասին հայտարարել է Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը՝ հայ-ճապոնական գիտակրթական «Հիկարի» կենտրոնի կազմակերպած միջոցառման ընթացքում:

Թեեւ«Հիկարի» կենտրոնի նոր շենքի բացումը պաշտոնապես դեռ տեղի չի ունեցել, եւ նախատեսված է տարեվերջին, այնուամենայնիվ,  նոր կենտրոնի դահլիճում սա առաջին միջոցառումը չէր: 

Նոյեմբերի 14-ին Հայաստանը եւ Ճապոնիան միավորած մշակութային կամրջակը մի քանի տարրերից է բաղկացած եղել: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում եղել է Hitachi Electronics Devices Group-ի նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:

Facebook-յան մրցույթի հաղթողներ Լիզա Սողոմոնյանին (1 տեղ), Քրիստինա Հարությունյանին (2տեղ)  եւ Նվարդ Ղամբարյանին (3 տեղ) մրցանակներ են շնորհվել:

Այնուհետեւ պատվոգրեր են շնորհել անցյալ տարի Hicari home կազմակերպության կողմից հայտարարված մրցույթի հաղթողներին. ոսկե մեդալի է արժանացել Անի Շահգուլյանը, իսկ Արթուր Գույումջյանը արծաթյա մեդալ է ստացել: Միջոցառման ընթացքում  տեղի է ունեցել նաեւ  կենտրոնի աշակերտների նկարների ալբոմի շնորհանդեսը, ինչպես նաեւ համերգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ