News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ այս երկրի տեսակարար կշիռը կազմել է 22,5 տոկոս: Այսինքն մեր արտաքին առեւտրի մեկ հինգերորդ մասից ավելի կպված է Ռուսաստանի հետ:

Բելառուսի հետ առեւտրի տեսակարար կշիռը նշված ժամանակահատվածում կազմել է 0,9 տոկոս: Ինչ վերաբերում է ՄՄ երրորդ անդամ Ղազախստանին, ապա տեսակարար կշիռը 0,1 տոկոս է: Համեմատության համար նշենք, որ նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ի հետ առեւտուրը կազմել է 4,2 տոկոս:

Պետեկամուտների տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի արտահանումը Բելառուս կազմել է 5,4 մլն դոլարից պակաս՝ այդ երկրից 23,3 տոկոս ներմուծման համեմատ: Մեր արտաքին առեւտրաշրջանառության համար այս ցուցանիշները չնչին են, որոնք ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին կազմել են մոտ 4,2 մլրդ դոլար:

Թեեւ մենք Բելառուսից ներմուծում ենք շուրջ երեք հարյուր խումբ ապրանքատեսակ, ծավալում առկա են անհամամասնություններ: Հիմնական մասը պատկանում է անվադողերին(ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին 21.7 տոկոս) ու ցամաքային փոխադրամիջոցներին:

Վերջինների թվում Հայաստան է բերվել 19 բեռնատար(4,1 մլն դոլար արժողությամբ), ինչպես նաեւ 172 տրակտոր(2,9 մլն դոլար արժողությամբ) եւ հատուկ նշանակության 8 մեքենա(1,2 մլն դոլար արժողությամբ): Բելառուսից Հայաստան ներկրման ծավալում թվարկվածի տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս:

Հայաստանի Բելառուս արտահանման բնագավառում անհամամասնություններն ավելի շատ են, քան ներկրման դեպքում: Նշված ժամանակահատվածում ծավալի քառորդ մասը (75,7 տոկոս) պատկանում էր միայն ոգելից խմիչքներին՝ 167,3 հազար լիտր ծավալով:

3,8 տոկոս մասնաբաժնով երկրորդ տեղում է հղկված ադամանդը, որն ինչ-որ չափով  պայմանական արտահանում է: Երրորդ տեղում թեթեւ արդյունաբերական ապրանքներ են՝ սպորտային համազգեստներ՝ 1,6 տոննա ծավալով(2,7 տոկոս): Ինչպես երեւում է, Բելառուսի հետ մեր արտաքին առեւտրաշրջանառությունը համեմատաբար փոքր է, անհամամասնություններ կան ներկրման ու արտահանման ոլորտում:

Ընդհանուր առմամբ Բելառուսը հենվում էր նավթամթերքների՝ անվադողերի, ինչպես նաեւ պարարտանյութերի արտահանման վրա: Սննդամթերքից ներմուծվում է շաքարավազ, ալյուր ու երշիկեղեն, նկատվում է մսամթերքի ներմուծման ծավալների աճ:

Հայաստանի համար կարեւոր է Բելառուսում բնակարանային շինարարության աճը: Այստեղ հունվար-սեպտեմբեր ամիսներին տրամադրվել են 3,75 մլն քառակուսի կմ բանակարան, որը կազմել է տարեկան պահանջի 58 տոկոսից պակաս: Նշենք, որ Հայաստանում այդ թիվը կազմել է 125 հազար քառակուսի կմ:

Ընթացիկ տարում Բելառուսի արտաքին առեւտրի ոլորտում լուրջ խնդիրներ ծագեցին: Հունվար-սեպտեմբեր ամիսներին ներկրումը 2,4 մլրդ դոլարով գերազանցում էր արտահանմանը: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան փուլում հակառակ պատկերն էր՝ 2,0 մլրդ դոլար տարբերությամբ:

Արտաքին առեւտրի ընդհանուր հավասարակշռությունն ուղղեց ծառայությունների արտահանման դրական շարժը, որտեղ ավելցուկը կազմում էր 2,1 մլրդ դոլար: Արդյունքում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին պակասուրդը կազմում էր «ընդամենը» 0,37 տոկոս:

Բելառուսի տնտեսությունն այսօր լավագույնվ վիճակում չէ: Փաստացի համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) տեմպը մի քանի անգամ  հետ է մնում նախկինում կանխատեսված մակարդակից: ՀՆԱ-ի վրա ազդել է պարարտանյութերի, ինչպես նաեւ նավթամթերքների արտահանման ծավալների կրճատումը: Հաջորդ տարվա կանխատեսումները նույնպես մռայլ են՝ երկրում զբաղվածության կրճատում, հարկերի՝ այդ թվում նաեւ ծխախոտի ու ոգելից խմիչքների ակցիզային հարկի աճ…

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ