News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենաթանկ ավտոմեքենայի նախատիպը, որը ձուլված է ոսկուց ու զարդարված է ադամանդներով, Դուբայում վաճառքի է հանվել:

Գերմանացի դիզայներները նախատիպի հիման վրա կստեղծեն Lamborghini Aventador LP 4-700 ավտոմեքենայի վերջնական օրինակը, որը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաթանկ մեքենա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով էմիրությունների Gulf News թերթին:

«Մոդելի նախատիպը պատված է ոսկով, նրա արժեքը կազմում է 350 000 դոլար: Օրիգինալը ամբողջովին ձուլված կլինի 500 կգ քաշով ոսկե ձուլակտորից ու զարդարված կլինի 2000 ադամանդներով ու այլ թանկարժեք քարերով»,- հայտնել է մոդելի հեղինակ Ռոբերտ Գուլփենը (Robert Gulpen):

Ապագա մոդելի արժեքը գնահատվել է 7,4 մլն դոլար: Նրա ստեղծման աշխատանքները կսկսվեն Դուբայի նախատիպի վաճառքից անմիջապես հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ