News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները ղեկավարելու են ֆրանսիական «Amundi»-ն ու գերմանական «Talanx»-ը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչպես հայտնի է, կսկսի գործել 2014-ի հունվարի մեկից: Օպերատորները, որոնք ցանկությու են հայտնել աշխատել Հայաստանում, մեծ հեղինակություն են վայելում՝ համաշխարհային մասշտաբներով, գործում են հարյուր տարուց ավելի , իսկ դրանց պորտֆելը տասնյակ անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն»,-ասել է Սարգսյանը:

Ինչպեսիր հերթին ընդգծել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ի սկզբանե բանակցություններ էին տարվում ավելի քան երեսուն հիմնադրամների ներկայացուցիչների հետ: Այս տարի որոշում է կայացվել պրակտիկ աշխատանքի վերաբերյալ հարցը քննարկել այն ընկերությունների հետ, րոնք արդեն համանման հիմնադրամներ են ղեկավարում Արեւելյան Եվրոպայում: «Մայիսին ստացվել են հինգից-յոթ ընկերությունների հեյտեր:  Հոկտեմբերի վերջին կարողացել ենք նվազեցնել նրանց պահանջած հարկերը՝ կապված ֆինանսական ծառայությունների հետ: Հոկտեմբերի վերջին այդ երկու ընկերությունների հետ հուշագիր ենք ստորագրել: Այժմ ավարտում ենք փաստաթղթերի ձեւակերպումը»,-եզրափակել է Երիցյանը:

«Amundi»-ն ֆրանսիական «Credit Agricole» եւ «Societe Generale» ֆրանսիական բանկերի դուստր ընկերությունն է: «Talanx Group»-ը հիմնադրել են Գերմանիայի պարտադիր ապահովագրության ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչները:

Ընդգծենք, որ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅ Դաշնակցություն ու «Ժառանգություն» խմբակցությունները հանդես են եկել համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախաձեռնությամբ: Հասարակությունն անհանգստանում է նաեւ կուտակումների համար, քանի որ 2015-ի հունվարի մեկից Հայաստանը, հնարավոր է, մուտք գործի ռուբլիի գոտի (Եվրասիական միություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ