News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

2014թ. Հայաստանոմ ամենամյա կենսաթոշակային կուտակումները կկազմեն 100-150 միլիոն դոլար: Այս մասին նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում հայտնել է  ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ըստ կառավարության` նոր կենսաթոշակային համակարգի գոյության առաջին հինգ տարիներին կուտակումները կկազմեն 800 միլիոն դոլար: «Ըստ մեր գնահատման` դրամային համարժեքով այն կկազմի 41-44 միլիարդ դրամ», –  ասել է նախարարը:

Ըստ հաստատված կարգի` կենսաթոշակային ֆոնդերը կարող են իրենց կողմից կառավարվող միջոցների 40%-ը տեղադրել արտասահմանյան ակտիվներում, իսկ 60%-ը` Հայաստանի ներսում: «Դա բնական ապահովագրություն է` արժութային տատանումների նկատմամբ»,- իր հերթին վստահեցրել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Նշենք, որ վերջին ամիսներին հայ հասարակության մեջ դժգոհության ալիք է բարձրացել  հունվարի 1-ից նոր կեսնաթոշակային կուտակային համակարգ ներդնելու կապակցությամբ: Մտավախություններ են հայտնում մասնավոր կենսաթոշակային համակարգերի գործունեության անբավարար օրենսդրական կարգավորումների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ