News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Լորան Կորբային եւ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի  գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ԿԽՄԿ գործունեությանը եւ մարդասիրական մի շարք ծրագրերի իրականացմանը:

Երկուստեք նշվել է ԿԽՄԿ եւ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը եւ արձանագրված դրական դինամիկայի պահպանման պատրաստակամությունը:

Հանդիպմանը մասնակցում էին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ