News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեից առայժմ նամակ չի ստացել, NEWS.am-ի թղթակցին հայտնել է Էջմիածնի քարտուղարության ղեկավար Վահրամ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ խոսքը Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին այցելելու մասին է:

Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայության ղեկավար Ռահիմ Դադաշեւվի խոսքով՝ նամակում գրված է գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին այցելության արդյունքների մասին: Այցելությունը կայացել էր Գարեգին Բ-ի խնդրանքով:

Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել օգոստոսի  8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը տարատեսակ պատճառաբանություններով հետաձգում էր ռազմագերու եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ կարողացել էին այցելել 12 օր անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ