News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության դեմ դուրս եկած Իրանի գործողությունների մասին, որոնցում մեծ տեղ են հատկացնում Իրանի կողմից PKK-ին եւ նրա սիրիական թեւ PYD-ին աջակցելու մասին պնդումները։

Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Իրանը վերջին շրջանում աշխատում է  ավելացնել իր ազդեցությունը Հյուսիսային Իրաքում, Քանդիլում եւ Սիրիայի հյուսիսում եւ հանդես է գալիս Թուրքիայի քաղաքականության դեմ։

«Իրանը աջակցում է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեցող Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մեսուդ Բարզանիի հակառակորդներին եւ աշխատանքներ է տանում Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի կուսակցությունը՝ YNK-ն իր ազդեցության տակ վերցնել։

Թուրքիայի վերջին քայլերից հետո Իրանի հետախուզությունը սկսել է ավելացնել այցելությունները Քանդիլ (Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարներ-խմբ)։ Անկարան եւ Բարզանին ցանկանում են, որ Սիրիայում քրդական PYD-ն շարժվի մյուս ընդդիմադիր կառույցների հետ, սակայն այս պահին PYD-ն Ասադի հետ համատեղ է շարժվում»,գրված է հրապարակման մեջ, որի վերջում ավելացվել է, թե Իրանի հետախուզությունը բազմաթիվ անգամ այցելել է PKK-ի ճամբարներ՝ խոստանալով ծանր զինտեխնիկա տրամադրել քրդերին, եթե նրանք դադարեցնեն Թուրքիայի հետ հաշտության բանակցությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ