News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունը այս շաբաթ գործադիր մարմնի նիստ կանի նոյեմբերի 22-ին՝ ուրբաթ օրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ ԳՄ նիստը կսկսվի ժամը 20.00-ին, այն կվարի նախագահը:

Ռուբեն Թադեւոսյանի կարծիքով՝ նիստին կքննարկվեն ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ կամփոփվի Սերժ Սարգսյանի Վիեննա այցելության արդյունքները, Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:

Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀԿ-ն ԳՄ նիստ չէր հրավիրել նախագահի զբաղվածության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ