News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը վերակենդանացնել, ինչը կապված է տարածաշրջանում Թուրքիայի համար ստեղծված ոչ բարենպաստ պայմաններ եւ եւ գլխավորապես մոտեցող 2015-ով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության անհրաժեշտության մասին, ինչին հետեւել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները։ Ըստ Իսպիրյանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված Դավութօղլուի հայտարարությունների մեջ նոր բան չկա, ավելին, Դավութօղլուն կրկին Ղարաբաղի հարցը  նախապայման է դնում, ինչը ենթադրում է, որ գործընթացը փակուղում է։

Թուրքագետը նշեց, որ Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը վերակենդանացնել, ինչը կապված է տարածաշրջանում Թուրքիայի համար ստեղծված ոչ բարենպաստ պայմանների եւ գլխավորապես մոտեցող 2015-ով, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն սկսել է հաճախակի հայտարարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, սակայն նախապայման է դնում Ղարաբաղի խնդրի կարգավորումը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ