News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանացի երգահան Բենջամեն Բրիտենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ «ՏաԹեւեր» ճոպանուղում բացառիկ համերգ տեղի կունենա:

Վաղը, նոյեմբերի 22-ին, Հալիձորից Տաթեւ «թռչելիս»` «Միրզոյան քառյակը» կկատարի Բենջամեն Բրիտենի  Simple Symphony ստեղծագործությունը:

1965 թվականին Բենջամին Բրիտենը ժամանել էր Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Այդ ժամանակ Դիլիջանում էին հանգստանում նաեւ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը տիկնոջ`օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի հետ: Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեց «Հայաստանում Բրիտենի օրեր» փառատոնը:

Նոյեմբերի 22-ին կայանալիք «թռչող համերգի» կազմակերպիչներն են Հայաստանում Բրիտանական խորհուրդը եւ «ՏաԹեւեր» ճոպանուղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ