News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 21-23-ին Հայաստան կժամանի Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Ծրագրված է նաեւ պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  

Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հայ գործընկերների հետ կքննարկի էներգետիկ ծրագրերի` մասնավորապես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի, Մեղրի ՀԷԿ-ի շինարարության ընթացքը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրները:

Մինչ Երեւան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը, հայ մասնագետների հետ, կայցելի է Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով: Դեռեւս 2010 թվականին հայկական եւ իրանական կողմերը, Մեղրի եւ Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարության  շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի  ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատում ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ