News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Քեննեթ-Սքուեր քաղաքում Նոր տարվանից րոպեներ առաջ կտեղադրեն հսկայական սունկ՝ չժանգոտվող մետաղից: Այս միջոցառման մասին, որը նախատեսվում է դեկտեմբերի 31-ին, հաղորդում է Associated Press-ը:

Սունկի լայնությունը կլինի մոտ երկու մետր, բարձրությունը՝ երկուս ու կես մետրից ավելի: Այն քաղաքի հրապարակում կտեղադրվի կռունկի միջոցով: Այդ ժամանակ, ենթադրվում է, որ հավաքված բնակիչները վայրկյանների հետհաշվարկ են անելու: Թե ինչպես են քաղաքի բնակիչները վերաբերում այդ նախաձեռնությանը, չի հաղորդվում, գրում է «Lenta.ru»-ն:

Սունկն ընտրվել է որպես ամանորյա խորհրդանիշ, քանի որ քաղաքը համարվում է սունկերի ամերիկյան մայրաքաղաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ