News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անընդմեջ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված հայտարարությունների տեքստում նոր փոփոխություն է արել՝ ներառելով նաեւ պատմական հանձնաժողովի պայմանը։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երկրի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հերթական հայտարարությամբ։

Դավութօղլուն հայտարարել է, թե շատ է կարեւորում Հայաստանի կողմից եղբայր Ադրբեջանի «զավթած հողերի» շուտափույթ վերադարձը՝ շեշտելով, թե դրան զուգահեռ կընթանան Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններով նախատեսված քայլերը, որի մեջ կներառվի նաեւ համատեղ պատմական հանձնաժողովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ