News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջեւ, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին եւ Հասան Ռոհանիին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը երկու տասնյակից ավելի մարդկանց մահվան, հարյուրից ավելի վիրավորների, այդ թվում՝ Լիբանանում Իրանի մշակութային հարցերով կցորդի մահվան պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահն իր վշտակցությունն է հայտնել բարեկամ Լիբանանի եւ Իրանի կառավարություններին ու ժողովուրդներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ