News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2003թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 22-ը հայտարարեց բանկային աշխատողի օր: Այդ պահից ի վեր այս օրը բանկային աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը:

Այս տոնի միջոցով պետությունն ընդգծում է բանկային համակարգի կարեւորությունը ու բանկային աշխատողների զգալի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման ու նրա ֆինանսական կայունության ապահովման գործում:Տոնի օրի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1993թ.-ի հենց նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ին Հայաստանի տարածքում շրջանառությունից դուրս եկան ԽՍՀՄ պետական բանկի 1000-ոց, 5000-ոց ու 10000-ոց ռուսական ռուբլիները, որոնց փոխարեն շրջանառության մեջ դրվեցին 10, 25, 50, 100 ու 200 դրամանոց թղթադրամները: Այս օրը Հայաստանի բանկային աշխատողները շնորհավորանքներ են ստանում Հայաստանի կառավարության ու տեղական իշխանության մարմինների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ