News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի 2013թ. նիստը կկայանա ս.թ. նոյեմբերի 22-ին մայրաքաղաք Վաշինգտոնում: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ կառավարությունը կներկայացնեն Եվրոպական հարցերով  պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Փեյջ Ալեքսանդրը եւ Եվրոպական աջակցության համակարգող Դանիել Ռոզենբլումը: Ներկա կգտնվեն նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ԱՄՆ ՄԶԳ երեւանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը:

Հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ներակայացուցիչներ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության նախարարություններից, կղեկավարի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ներկա կլինի նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը ամենամյա նիստերի միջոցով աշխատում է խորացնել տնտեսական հարցերի շուրջ հայ-ամերիկյան երկխոսությունը՝ զարկ տալու երկու երկրների միջեւ առեւտրին ու ներդրումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ