News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը նոյեմբերի 18-22-ն անցկացված ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների համար: Միացյալ Նահանգները կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունն ու օժանդակում է այդ գործակցությանը:

ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, թե ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում շեշտադրվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններին եւ մեկնարկել է ՆԱՏՕ-Հայաստան համատեղ գործողությունը, որն ուղղված է զինված ուժերում արդարացիության ապահովմանն ու կոռուպցիայի նվազեցմանը:

«Հայաստանը ձգտում է ավելի մեծ ներկայություն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում: Հայաստանն ակտիվորեն ձգտում է ավելացնել  խաղաղապահ իր առաքելությունները թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի ուժերի կազմում եւ բանակցություններ են ընթանում Լիբանանում ու Մալիում գտնվող առաքելություններին աջակցելու վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու խաղաղարար գործողությունների եւ պատրաստ ենք աջակցել այդ հարցում:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունը համատեղ ուսուցումների ու վարժանքների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կողք կողքի ծառայելու հարցում արժեքավոր փորձ ձեռք բերելու նոր հնարավորություններ է ստեղծել: ԱՄՆ կառավարությունը մեծապես օժանդակել է Հայաստանի խաղաղապահ բրիգադի կայացման աշխատանքներին եւ շարունակում է այդ օժանդակությունը խորացնելու ուղիներ փնտրել: Հայ եւ ամերիկացի զինծառայողները կողք կողքի աշխատում են Կոսովոյում՝ իրենց ներդրումը բերելով խաղաղության եւ կայունության հաստատման միջազգային ջանքերին: Հայ խաղաղապահները պատվով ու գերազանց են կատարում իրենց տարաբնույթ հանձնարարությունները:

Հայաստանը շարունակում է զարգացնել իր խաղաղապահ բրիգադի կարողությունները՝ որպես մի ստորաբաժանում, որը պատրաստ է փոխգործակցության ու ունի անհրաժեշտ պատրաստվածություն մասնակցելու տարբեր խաղաղարար առաքելությունների: Խաղաղապահ բրիգադի պատրաստվածության ու կարողությունների զարգացման աշխատանքները Հայաստանում արագ թափով առաջ են ընթանում»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ