News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Windows Phone Store» բջջային ծրագրի հավաքածուում կա արդեն մոտ 200 ծրագիր կա՝ պատրաստված Հայաստանում:ԱՅս մասին այսօր հայտարարել է «Microsoft RA» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը՝ «AppCON – 2013» կոնֆերանսի ընթացքում, որը նվիրված է Հայաստանու բջջային կոնտենտի զարգացմանը:

«Մշակողների շատ թիմերը բաղկացած են երիտասարդ տղաներից, երբեմն՝ անգամ ուսանողներից; Սակայան դրանց մի մասը շատ հանրահայտ են դառնում, ընդ որում՝ ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում: Գրեթե բոլորն էլ անվճար են եւ աշխատում են գովազդատուների հետ համագործակցության համատեքստում: Այն, որ բիզնեսին հետաքրքրում է այդ ձեւաչափի գովազդը եւ այդ ծրագրերն ինքնաբերաբար դրական են»,-ասել է Բարսեղյանը:

Այդ ծրագրերի թվում են խաղեր, տաքսիների օն-լայն պատվերներ, թարգմանչական ծրագրեր եւ այլն:

Կոնֆերանսը կազմակերպել են «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամն ու «ԱրմենԹել» ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ