News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստան վարչապետ Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Տիգրան Սարգսյանը՝ արձագանքելով ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի այն հայտարարությանը, թե վարչապետը պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը:

Նրա խոսքով՝ դա իրականությունից շատ հեռու հայտարարություն է: «Եվ շատ տարօրինակ է, որ ինչ-որ մարդիկ գիտեն թե ես ինչ եմ մտածում: Եթե ես ինչ-որ բան մատածում եմ եւ ուզում եմ դա լինի հրապարակային, ես հրապարակային հայտարարություն եմ անում: Բայց, եթե մեր երկրում կան մարդիկ, որ կարող են կանխագուշակել, թե ես այս պահին ինչ եմ մտածում, ես խիստ զարմացած եմ»,- արձագանքեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ