News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լոս-Անջելեսի քաղաքային իշխանությունները զիջումների են գնացել կենդանիների սիրահարներին. Քաղաքային խորհրդում քննարկվում է առաջարկությունն ավելացնել տնային կատուներ պահելու սահմանված թիվը 3-ից 5-ի, հաղորդում է Los Angeles Times-ը:

Օրինագծի հեղինակը կենդանիների բարեկեցության հարցերով խորհրդի նախագահ Փոլ Քորեցն է: Նա պնդում է, որ տանը պահել թուկատրվող կատուների թվի սահմանափակումն ավելացնում է դրանց թիվը փողոցներում: Որպեսզի հարեւանները գոհ մնան, իսկ կենդանիները ապաստարաններից հանձնվեն հոգատար ձեռքերին ու չհամալրեն անտուն կենդանիների շարքը, Քորեցն առաջարկել ավելացնել տանը պահել թույլատրվող կենդանիների թիվը: Առավել եւս, որ 5 թիվը բավական տարածված չափ է: Օրինակ, Օմահում, Նեբրասկայում, ինչպես նաեւ Փիթսբուրգում, մեկ բնակարանում թույլ է տրվում պահել 3-5 կատու կամ շուն: Դալլասում դրանց թիվը կախված է տան ու հատկացվող տարածքի մեծությունից: Նոր Զելանդիայում խստորեն սահմանված է տանը պահել միայն երեք կատու. Օրենք այստեղ եւ մի շարք այլ պետություններում ընդունվել է հարեւանների՝ աղմուկի ու տհաճ հոտերի մասին բազմաթիվ բողոքներից հետո, հաղորդում է Russia Today-ը:

Քորեցի առաջարկն արդեն հասարակական արձագանք է ստացել: Թեեւ ինքը, ինչպես նաեւ կենդանիների շատ պաշտպաններ, ցանկանում են օգնել կենդանիներին ու դրանց տերերին, օրենսդիրները հասկանում են, որ նոր օրենքի պահպանմանը դժվար կլինի հետեւել: Նահանգում, օրինակ, կա կենդանիների գրանցման խիստ վերահսկողություն ու ոչ-ոք չի գալիս հաշվելու տանը պահվող շների կամ կատուների թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ