News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, նոյեմբերի 22-ին, հյուրընկալել է ԱՄՆ ցամաքային զորքերի ակադեմիայի ունկնդիրներին: Դեսպան Կարեն Նազարյանը բարձրաստիճան սպաների առջեւ հանդես է եկել դասախոսությամբ` ներկայացնելով ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները եւ աշխատանքի հիմնական ուղղությունները:

Դասախոսությանը հետեւած քննարկումների ընթացքում դեսպանը լուսաբանել է ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հարեւան եւ գործընկեր պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ